Հրապարակվել է Messenger of ASUE գիտական հանդեսի 2023 թ․ առաջին համարը

14.06.2023
Դիտումների քանակ՝ 1332

ՀՊՏՀ-ի նկատմամբ միջազգային գործընկեր համալսարանների և հեղինակավոր կառույցների մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով՝ «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսն այսուհետ ընթերցողին կներկայանա անգլերեն՝ Messenger of ASUE անվամբ։

2023 թ․առաջին համարը առցանց է և թեմատիկ լայն ընդգրկմամբ ներկայանում է տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերվող խորքային հետազոտություններով։ Messenger of ASUE-ն թողարկվելու է տարեկան 3 անգամ։

Ուրախ ենք, որ հայ և օտարալեզու ընթերցողին այսօրվանից հասանելի կլինի ամբողջապես անգլերեն ՀՊՏՀ գիտական հանդեսը։

Messenger of ASUE հանդեսի 2023 թ. 1-ին համարին ծանոթացեք այստեղ։