6500-ից ավելի առցանց դաս, 1400-ից ավելի փորձառությունների պաշտպանություն. ՀՊՏՀ-ում առցանց ուսուցման հերթական փուլի արդյունքները

Դիտումների քանակ՝ 2012

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ամփոփվել են կրթական գործընթացի ընդհատման հետևանքով ապրիլի 13-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում առցանց ուսուցման կազմակերպման և կառավարման առցանց համակարգի գործարկման ընթացքի արդյունքները: Գործընթացի ամփոփ ցուցանիշները վեր են հանում խոսուն արդյունքներ և վկայում, որ արտակարգ դրության պայմաններում մեր համալսարանում առցանց ուսուցումն իրականացվել է բարձր մակարդակով:

Ըստ հաշվետվության՝ 16․03-08․05․2020թ. ՀՊՏՀ-ում կազմակերպվել է  6726 առցանց դաս (LIVE ձևաչափով), 16․03-08․05․2020թ. moodle.asue.am հարթակում արձանագրվել է 654151 մուտք: Նշված ժամանակաշրջանում իրականացվել է 1410 ուսանողների փորձառությունների առցանց պաշտպանություն:

Բոլոր մանրամասներով և ամբողջական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Նշենք, որ ՀՊՏՀ-ում առցանց կրթության կազմակերպման մասին հրապարակել ենք ևս երկու հաշվետվություն: Մարտի 28-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակաշրջանի հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ մարտի 16-27-ի հաշվետվությանը՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին