Նոր հետազոտություն. «Աշխատաշուկայի միտումները Հայաստանում»

Դիտումների քանակ՝ 2422

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Աշխատաշուկայի միտումները Հայաստանում» հետազոտությունը, որն իրականացվում է աշխատաշուկայի մշտադիտարկման արդյունքների հիման վրա: Նման հետազոտություն կենտրոնը իրականացնում է 2017 թվականից 2 տարին մեկ պարբերականությամբ: Հետազոտության արդյունքները կարող են հետաքրքրել ինչպես մեր համալսարանի շրջանավարտներին, այնպես էլ ուսանողներին, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում հասկանալու, թե գործատուները ինչ կարողություններ և հմտություններ են ակնկալում տվյալ ոլորտի մասնագետից և ինչպիսի գործառույթներ է նա իրականացնելու իր աշխատավայրում: Հետազոտության արդյունքները ներառում են 22 էլեկտրոնային կայքերում հրապարակված շուրջ 1800 աշխատատեղերի հայտարարությունների ընդհանրացված տվյալներ՝ ՀՊՏՀ մասնագիտական ուղղվածության բոլոր մասնագիտությունների գծով:

Հետազոտությունը հասանելի է հետևյալ ակտիվ հղմամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին