Նորություններ

Գտնվել է 32 նորություն

Ֆրանսիացի ուսանողը կիսվել է «Ամբերդ»-ում անցկացված իր հետազոտական փորձառության տպավորություններով

Լիոնի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Sciences PoLyon, France) ուսանողուհի Ժուլի Օդդոն (Julie Oddon) ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում անցկացված քառամսյա հետազոտական փորձառությանը նվիրված տեսաուղերձ է պատրաստել: Նշենք, որ Ժուլի Օդդոն ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում հետազոտական...

ՏՄՊՊՀ-ն և «Ամբերդ» հետազոտական կենտրոնը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանին և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանին: Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ-ից, քննարկվել են տնտեսական մրցակցության...

Լիոնի համալսարանի ուսանողը հետազոտական փորձառություն կանցնի ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնում

Լիոնի քաղաքական գիտությունների համալսարանի (Institut d'Etudes Politiques de Lyon) ուսանող Ժուլի Օդդոն (Julie Oddon) ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում կանցնի իր հետազոտական փորձառությունը: Ժուլի Օդդոնին փետրվարի 18-ին հյուրընկալեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը: Հանդիպմանը ներկա էին նրա փորձառության...

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում է

2020 թ. հունվարի 30-ին լույս է տեսել Փենսիլվանիայի համալսարանի TTCSP Global Go To Think Tank Index 2019 թ. վարկանիշավորման զեկույցը, որում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն աշխարհի «Լավագույն համալսարանական ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը, իսկ «Կենտրոնական Ասիայի լավագույն...

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ԶԼՄ-ների հետ համագործակցելու նպատակով փորձագիտական խումբ է ձևավորել

Զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցությունը սերտացնելու նպատակով ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ձևավորել է փորձագիտական խումբ: Հետազոտական թեմաներն և ուղղությունները վերաբերում են տնտեսության ամենալայն շրջանակին, այդ թվում՝ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, դրանց վարքագծին ու դինամիկային, ՀՀ...

«Ամբերդի» փորձագետը մասնակցել է կլոր սեղան - քննարկման

Կորպորատիվ կառավարման կենտրոնը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հետ համագործակցության շրջանակներում, սեպտեմբերի 26-ին կազմակերպել էր «Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի համատեղ գործողությունների նշանակությունը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Ի թիվս բիզնես հանրության, բանկային, հասարակական...

«Ամբերդի» ներկայացուցիչը մասնակցել է Վարշավայում անցկացվող միջազգային գիտակրթական ծրագրի

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը մասնակցել է ս.թ. հուլիսի 7-ից 17-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող Եվրաատլանտյան ամառային ակադեմիային (Warsaw Euro-Atlantic Summer Academy-WEASA): Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ...

Նոր հետազոտություն. «Աշխատաշուկայի միտումները Հայաստանում»

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Աշխատաշուկայի միտումները Հայաստանում» հետազոտությունը, որն իրականացվում է աշխատաշուկայի մշտադիտարկման արդյունքների հիման վրա: Նման հետազոտություն կենտրոնը իրականացնում է 2017 թվականից 2 տարին մեկ պարբերականությամբ: Հետազոտության արդյունքները կարող են հետաքրքրել...

ՀՊՏՀ հետազոտողը ՌԴ-ում մասնակցել է մեկամսյա գիտակրթական ծրագրի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ‹‹Տնտեսագիտության բարձրագույն դպրոց›› ազգային հետազոտական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «ԵԱՏՄ զարգացման ժամանակակից հարացույցի մշակում՝ գլոբալ մարտահրավերների համատեքստում» նախագծի շրջանակում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող Աստղիկ Հովհաննիսյանը...

Համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի միջև

2018 թվականի դեկտեմբերի 13-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի միջև: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը իր ողջույնի խոսքում արժևորեց գիտության և քաղաքականության միջև...