Համալսարանի «անգլախոսները» խորացնում են տնտեսագիտական գիտելիքները
«Անգլախոսների ակումբի» անդամների և լեզուների ամբիոնի դասախոսների ու աշխատակիցների երեկվա հյուրը կրկին Պամելա Կարգն էր, ով դասավանդում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոնում:
Պամելա Կարգը շարունակեց նախորդ դասախոսության՝ «Կոոպերատիվներ. Rochdale Principles» թեման՝ տնտեսության մեջ Ռոչդելյան 7 գործարար սկզբունքները: Լսարանը հաճելի սպասման մեջ էր, քանի որ դասախոսի նախորդ երկու հանդիպումները վառ տպավորություն էին թողել և նոր սպասումներ ձևավորել: Կրկին դասախոսությունը ինտերակտիվ մեթոդով էր, խաղային եղանակով, և լսարանն անմիջականորեն ներգրավվեց քննարկմանը:
Բանախոսն այս դասախոսությամբ ներկայացրեց կոոպերատիվների գործունեության հաջորդական փուլերը, անդրադարձավ գործարար հմտությունների ու հաջող ձեռներեցության ձևավորման ու կատարելագործման հիմնադրույթներին:
Ուսանողները հարցեր ուղղեցին բանախոսին, պատասխանեցին առաջադրված հարցերին և վերջում շնորհակալություն հայտնեցին ուսանելի, հագեցած հանդիպման համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին