Տեղեկատվական հանդիպում DAAD-ի ներկայացուցչի հետ

Դիտումների քանակ՝ 1809

ՀՊՏՀ  միջազգային ծրագրերի կենտրոնում երեկ՝ մարտի 23-ին,  տեղի ունեցավ հանդիպում DAAD (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայութուն) տեղեկատվական կենտրոնի տնօրեն Սիլվիա Շմիդի հետ, ով մեր համալսարանի ուսանողներին ներկայացրեց Գերմանիայում ուսանելու և հետազոտական աշխատանքներ կատարելու հնարավորությունները՝ կրթաթոշակային ծրագրերը և դրանց դիմելու ընթացակարգերը: Կենտրոնի տնօրենը այս գործունեության համար Գերմանիան ներկայացրեց որպես նպաստավոր երկիր՝ բարենպաստ կրթական պայմաններով, միջազգային ուսանողների համար ծառայությունների ընդգրկուն հնարավորություններով, ակադեմիական ու մասնագիտական առաջընթացի հեռանկարներով:

Ուսանողները հնարավորություն ստացան DAAD-ի ներկայացուցչին  ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը: Բաժանվեցին տեղեկատվական գրքույկներ:

Հանդիպումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին