ՀՊՏՀ գրադարանը ԱՄՆ դեսպանատնից նվիրատվություն է ստացել

Դիտումների քանակ՝ 1108

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ  (փետրվարի 19) մեր համալսարանի գրադարանն արդեն ստացել է իր առաջին նվերները: Այս մասին տեղեկացրեց ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը ՀՊՏՀ գրադարանին նվիրել է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում հրատարակված Դեյվիդ Բորնսթայնի «Ինչպես փոխել աշխարհը: Սոցիալ- ձեռներեցներ և նոր գաղափարների ուժը» ոլորտի ուղեցույց գրքի 5 օրինակ և ‘’The Economist’’ ամսագրի 2015 թվականի ամբողջական հավաքածուն: Ամսագիրը կարող եք  ընթերցել Մուշեղ Ադոնցի անվան գիտական ընթերցասրահում:

«Մեր hամագործակցությունը նոր է սկսվում և հուսով ենք, որ դեռ երկար ճանապարհ կանցնի: Շնորհակալ ենք նվիրատուին», - մեզ հետ զրույցում ասաց տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին