Լույս են տեսել «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ծրագրի տնօրեն Վարդան Աթոյանի հոդվածները արտերկրի գիտական պարբերականներում

Դիտումների քանակ՝ 1922

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Վարդան Աթոյանը հեղինակել է հերթական գիտական հոդվածները, որոնք լույս են տեսել օրերս:

Մասնավորապես Մուսկվայում հրատարակվող «Проблемы постсоветского пространства» գիտական հանդեսում լույս է տեսել «Внешнеполитический выбор Армении: политика обеспечения максимальной безопасности» հոդվածը, որն ընթերցելու համար այցելեք հետևյալ հղումով՝ goo.gl/xaxoK7

Վիեննայում հրատարակվող «Austrian Journal of Humanities and Social Sciences» ամսագրում լույս է տեսել «University Affiliated Think Tanks in Armenia» հոդվածը, որը հասանելի է հետևյալ հղումով՝ academia.edu/21542999/University_affiliated_Think_Tanks_in_Armenia

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը, մաղթում նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին