ՀՊՏՀ իրադարձությունները՝ այսուհետ նաև «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ

Դիտումների քանակ՝ 1147

Հարգելի ՀՊՏՀ-ականներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «Արմնյուզ» հեռուստաընկերության համատեղ նախագիծը՝ «Ալմա մատեր» հաղորդումը հնարավորություն է ընձեռել բուհական իրադարձությունները ներկայացնել նաև համապետական լսարանի առաջ: Այսուհետ մեր համալսարանի առանցքային և գլխավոր իրադարձությունները կլուսաբանվեն նաև նշված հաղորդաշարի՝ «Կրթական լրահոս» հավելվածում: Հաղորդաշարը եթերում է յուրաքանչյուր շաբաթ օր, երեկոյան ժամը 22.30-ին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը արդեն իսկ տրամադրել է 2016թ. առաջին հաղորդման առաջին լուրերը, որոնց կարող եք ծանոթանալ նշված հղումով 3.48-րդ րոպեից՝ youtube.com/watch?v=JFiFJ5ag6eA:  Հիշեցնենք, որ հաղորդաշարի հետ մեր համագործակցությունը նոր չէ, նախկինում ևս եղել են ընդարձակ անդրադարձեր, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ goo.gl/zyauun, goo.gl/Rm7hFS:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին այս տարվա մեկնարկի կապակցությամբ և շնորհակալություն հայտնում համագործակցության համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին