«Ալմա Մատեր» հաղորդաշարի հերթական անդրադարձը՝ Տնտեսագիտական համալսարանին
ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող «Արմնյուզ» հեռուստաընկերության «Ալմա Մատեր» հաղորդաշարի 2015թ. վերջին թողարկման «Բուհական էջ» խորագրում հերթական անդրադարձն է արվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին:
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ներկայացրել է համալսարանի 2015թ. ձեռքբերումները՝ մասնավորապես անդրադառնալով համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրմանը, միջազգային ծրագրերին մասնակցությանը, նյութատեխնիկական բազայի համալրմանը: Ուսումնական առօրյայի և տեխնիկական վերազինման մասին խոսել են նաև ՀՊՏՀ վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանը և բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Արկադի Հայրապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում: Հաղորդումը կարող եք դիտել (8.25 րոպեից) հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=Td6xZsD3rio :
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայանության հետ կապերի բաժին