Բաց դաս՝ զբոսաշրջության թեմայով

Դիտումների քանակ՝ 1569

ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նելլի Շահնազարյանի հրավերով այսօր սույն մասնագիտության ուսանողների համար բաց դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

Ինչպես հայտնում են ամբիոնից, դասախոսությունը եղել է «ՀՀ Զբոսաշրջային ոլորտի զարգացման գերակայությունները և մարտահրավերները» թեմայով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին