Բեմում ՀՊՏՀ ուրախներն ու հնարամիտներն են

Դիտումների քանակ՝ 2002

Դասերի ավարտից հետո այսօր ուսանողները տուն չէին շտապում. սկսվել է «Ուսանողական աշուն-2017» մարզամշակութային փառատոնի ՈւՀԱ մրցաշրջանը:

Համալսարանի ուրախներն ու հնարամիտները ՀՊՏՀ մեծ հանդիսասրահ էին բերել հարյուրավոր ուսանողների և ամենասպասված միջոցառման ընթացքում խոստանում էին  ապահովել ծիծաղաշատ ու հիշարժան ժամանց:

Այսօր բեմում տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, հաշվապահական հաշվառման և աուդիտի, ֆինանսական ֆակուլտետների թիմերն էին:

Մրցելույթներն առանձնացան սուր հումորներով, գեղեցիկ բեմադրություններով ու երաժշտական կատարումներով: ՈւՀԱ թիմերին նոր շունչ էին հաղորդել 1-ին կուրսեցիները, ովքեր բեմում վստահորեն առաջին քայլերն էին անում և շահում հանդիսատեսի համակրանքը:

Իսկ կառավարման, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի թիմերը ելույթ կունենան վաղը: Միջոցառման սկիզբը ժամը 14.00-ին է:

Հաղթող թիմի անունը կհրապարակվի փառատոնն ամփոփող գալահամերգին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին