ՀՊՏՀ-ում մագիստրոսական թեզերի պաշտպանություն է

Դիտումների քանակ՝ 2029

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսվել է հեռակա ուսուցման մագիստրատուրայի  թեզերի պաշտպանության գործընթացը:

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանի ուղեկցությամբ այսօր այցելեց բանկային գործի կազմակերպման մասնագիտության մագիստրանտներին և ներկա գտնվեց մի քանի ուսանողների թեզերի պաշտպանությանը:

Հանձնաժողովը նախագահում է ՀՀ ԿԲ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության բաժնի պետ Հասմիկ Ղահրամանյանը:

Նշենք, որ համալսարանն ավարտող ուսանողների մագիստրոսական թեզերի և ավարտական աշխատանքների պաշտպանություններին այցելությունները և ուսանողներին խրախուսելը գեղեցիկ ավանդույթ է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին