ՀՊՏՀ-ականները՝ արյունատվական բարեգործական նախաձեռնության մասնակից

Դիտումների քանակ՝ 1523

Տնտեսագիտական համալսարանի ուսանողները առանձնակի են կարևորում բարեգործական ու մարդասիրական նախաձեռնությունները և միշտ դրանցում մասնակցություն ունենալու պատրաստակամություն են դրսևորում: Տարեկան մի քանի անգամ, ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, ՀՊՏՀ-ականները մասնակցում են  արյունատվական ակցիաների:

Արյան անհրաժեշտ պաշարները լրացնելու նպատակով համապատասխան դոնորներ ներգրավելու համար իրականացվող հետազոտությունների շրջանակում երեկ մեր համալսարան են այցելել  Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի աշխատակիցները: Արյունատվությանը մասնակցել են մի խումբ ուսանողներ, բարեգործությանը միացել են պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ: Հետազոտության արդյունքում ընտրվելու են արյան փոխներարկման դոնորներ:

Լուսանկարը՝ ՈւԽ-ից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին