Քննաշրջանի արդյունքների ամփոփում ռեկտորատում
30.06.2015
Դիտումների քանակ՝ 1397
ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստի օրակարգում մեկ հարց էր՝ բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգի 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի դասընթացների և քննաշրջանի արդյունքների ամփոփումը: Ռեկտոր Կորյուն Աթոյանը, բացելով նիստը, խոսքը տրամադրեց համալսարանի 6 ֆակուլտետների դեկաններին: Միքայել Թավադյանը, Աշոտ Մաթևոսյանը, Թաթուլ Մկրտչյանը, Ատոմ Մարգարյանը, Մանուկ Մովսիսյանը և Վահե Միքայելյանը հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով հեռակա ուսուցման բակալավրիատի իրենց ֆակուլտետի ուսանողների մասնակցությունը քննաշրջանին, ակտիվությունները, հեռացման ենթակա ուսանողների թիվը և այլն:
Ընթացիկ հարցերի թվում քննարկվեց ուսման վարձավճարների գանձման գործընթացը, անդրադարձ կատարվեց այլ հարցերի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին