Ռեկտորը հաստատել է ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցը

Դիտումների քանակ՝ 1238

ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժինը տեղեկացնում է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի 2015 թվականի հունվարի 12-ի  հմ. 01-Ն հրամանով  հաստատվել է համալսարանի հիմնական աշխատողների 2014-2015 թվականների ամենամյա արձակուրդի տրամադրման հետևյալ ժամանակացույցը.

1.պրոֆեսորադասախոսական կազմ  (այդ թվում՝ ամբիոնների վարիչներ)՝  09.07.2015 թ.-26.08.2015 թ. ներառյալ,  աշխատանքի  ներկայանալ  27.08.2015 թվականին

2.ստորաբաժանումների ղեկավարներ (այդ թվում՝ ֆակուլտետների դեկաններ)՝ 13.07.2015 թ.-14.08.2015 թ. ներառյալ,  աշխատանքի  ներկայանալ  17.08.2015 թվականին

3.ստորաբաժանումների  աշխատողներ (այդ թվում՝ ֆակուլտետների և ամբիոնների  ուսումնաօժանդակ կազմ, ինչպես նաև դեկանների տեղակալներ)՝   20.07.2015 թ.-14.08.2015 թ. ներառյալ,  աշխատանքի  ներկայանալ  17.08.2015 թվականին

Տեղեկացնում ենք նաև, որ ամառային արձակուրդների հետ կապված՝
համալսարանի  արխիվը  ժամանակավորապես փակ  է լինելու  2015 թվականի հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ, իսկ գրադարանը՝ 2015 թվականի հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 21-ը ներառյալ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին