Ընդունելության գործընթացին վերաբերող բոլոր տեղեկությունները՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքի նոր խորագրում

Դիտումների քանակ՝ 1069

Հարգելի  այցելուներ, դիմորդներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք,  մայիսի 5-ին մեկնարկել է 2015-2016 ուստարվա ընդունելությունը:

ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Ընդունելություն» բաժնում բացվել է նոր՝ «2015-2016 ուստարվա ընդունելություն»  խորագիր, որտեղ կարող եք  գտնել   2015-2016 ուստարվա ընդունելության ամբողջ գործընթացին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, հայտարարություններ: Խորագիրը պարբերաբար կթարմացվի՝ ընդունելության գործընթացին զուգահեռ: Խորագրում կզետեղվեն նաև մեր բուհի  ընդունելության գործընթացի լուսաբանումները, որոնք տեղ են գտնում կայքի նորությունների բաժնում: Տվյալ խորագիր կարող եք այցելել հետևյալ հղումով՝ http://goo.gl/H2iddv:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին