Ուսանողները ծանոթացել են ՀՀ ֆոնդային բորսային
Տնտեսագիտություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները, «Մակրոտնտեսագիտության ներածություն», «Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ» առարկաների շրջանակներում, նոյեմբերի 21-ին այցելել են ՀՀ ֆոնդային բորսա: Նախաձեռնության հեղինակները դասախոսներ, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Արմենակյանը, տ.գ.թ., ասիստենտ Տաթևիկ Մկրտչյանն ու ֆինանսների ամբիոնի ասիստենտ Նարինե Բալասանյանն են: Միջոցառմանը մասնակցել է տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ Ֆիրուզա Մայիլյանը:
Ինչպես տեղեկացրեցին դասախոսները՝ այցի ընթացքում ուսանողներն ունկնդրել են ֆոնդային բորսայի մասնագետների բանախոսությունները՝ բորսայի մասնակիցների, գործարքների բնույթի, ծավալի մասին: Հանդիպման ավարտին ՀՊՏՀ-ականները ստացած գիտելիքներն ամրապնդել են քննարկումների, հարցուպատասխանի միջոցով:
Այսպիսով, ապագա տնտեսագետները գործնական գիտելիքներ են ստացել արժեթղթերի շուկայի, դրա ածանցյալ գործիքների վերաբերյալ:
Լուսանկարները տրամադրել են դասախոսները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին