ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը աննախադեպ արդյունքներ է արձանագրում

Դիտումների քանակ՝ 830

Տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի հավաքականը  ՀՀ ֆուտզալի 2014-2015 թթ. առաջնության վերջին 4 տուրերում արձանագրել է աննախադեպ արդյունքներ՝ տանելով փայլուն հաղթանակներ. այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի  բաժնին տեղեկացրեց մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը:

«Վերջին՝ փետրվարի 10-ին կայացած ութերորդ տուրի հանդիպմանը, ՀՊՏՀ թիմը «Yerevan IT» թիմի նկատմամբ հաղթանակ է տարել 12:0 հաշվով: Նախորդ խաղերում ևս, արձանագրվել են հիանալի արդյունքներ, հաղթանակներ՝ 14:0, 11:0, 9:5 հաշիվներով: Անցկացված 8 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 19 միավորով գլխավորում է «Թալգրիգը», երկրորդ տեղում ՀՊՏՀ-ն է, որն ունի 18 միավոր»,-նշեց ամբիոնի ղեկավարը, հավելելով, որ առաջիկայում ևս մի քանի հանդիպումներ կլինեն, իսկ մրցաշարն, ըստ նախատեսվածի, կեզրափակվի  մայիսի վերջին կամ հունիսի սկզբին:

Նշենք, որ ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի հաղթանակները մարզական կայքերի ուշադրության կենտրոնում են. հաճելիորեն ենք նկատում «ՀՊՏՀ ֆուտզալիստները բացառիկ արդյունավետություն են ցուցաբերում», «ՀՊՏՀ-ն կրկին հաղթեց» և  նմանատիպ վերտառություններով հոդվածներ:

Շնորհավորում ենք մեր տղաներն, մաղթում գեղեցիկ հաղթանակների շարունակական ընթացք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին