Ֆոկուս խմբի հանդիպում՝ «Կրթության մոտիվացիա» գիտաուսումնական խմբի նախաձեռնությամբ

Դիտումների քանակ՝ 2337

«Կրթության մոտիվացիա»  գիտաուսումնական  խմբի  հետազոտական աշխատանքների շրջանակներում այսօր կազմակերպվել էր ֆոկուս խմբի հանդիպում, որին մասնակցել են ՀՊՏՀ տարբեր ամբիոններից հրավիրված դասախոսներ:

Ինչպես  լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց  «Կրթության մոտիվացիա»  գիտաուսումնական  խմբի  ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Մերի Բադալյանը՝ քննարկումը նվիրված է եղել պրոֆեսորադասախոսական կազմի մոտիվացիայի հարցերին:

«Նպատակն էր  քննարկման արդյունքում արձանագրել արդյունքներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի մեր աշխատանքում որոշակի եզրահանգումներ անել: Քննարկումն իր ձևաչափով յուրօրինակ էր, այդ մասին  նշեցին նաև հրավիրված դասախոսները: Որպես խմբի ղեկավար, նշեմ, որ այսօրվա ֆոկուս խումբը բավականին արդյունավետ էր»,-նշեց Մերի Բադալյանը:

Հավելենք, որ սույն գիտաուսումնական խմբի կազմն է՝ տ.գ.թ., դոցենտներ Մերի Բադալյան (ղեկավար), Լիլիթ Դադայան, Մարինե Նիկողոսյան, մագիստրանտներ Լուսինե Հովհաննիսյան, Ասյա Պետրոսյան, Անի Հովհաննիսյան: Գիտաուսումնական խմբի աշխատության թեման է՝ «Մոտիվացիայի բարձրացման հիմնախնդիրները բարձրագույն կրթության ոլորտում»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին