2014 թվականի ՀՊՏՀ 10 լավագույն մարզիկ-մարզուհիները

Դիտումների քանակ՝ 1623

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնը, ամփոփելով 2014 թվականի ՀՊՏՀ մարզիկ ուսանողների ցուցաբերած հաջողությունները տարբեր առաջնություններում, հրապարակում է լավագույն տասնյակը ներկայացնողների անունները: Նրանցից շատերը ոչ միայն բուհական մրցումների առաջատարներ են, այլև աշխարհի չեմպիոններ, եվրոպական մրցաշարերի հաղթողներ, ՀՀ բազմակի չեմպիոններ:

1.Նարեկ Մակարյան (ֆուտզալ) - ՀՀ ուսանողական մարզական խաղերի բազմակի չեմպիոն, Եվրոպական համալսարանական 2-րդ խաղերի լավագույն ռմբարկու, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, հեռակա մագիստրատուրա, 1-ին կուրս:

2.Արթուր Մուրադյան (աթլետիկա) - ՀՀ բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, ՀՀ ուսանողական մարզական խաղերի  չեմպիոն, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, 4-րդ կուրս:

3.Էլմիրա Կարապետյան (հրաձգություն) - ՀՀ բազմակի չեմպիոն, ՀՀ ուսանողական մարզական խաղերի  չեմպիոն, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, 3-րդ կուրս:

4.Կարեն Անդրեասյան (ՀՊՏՀ ֆուտզալի հավաքական թիմի ավագ) - ՀՀ ուսանողական մարզական խաղերի չեմպիոն, 2014 թ. լավագույն խաղացող, մարքեթինգի  և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, հեռակա մագիստրատուրա 3-րդ կուրս:

5. Լիլիթ Մաթևոսյան (շախմատ) - ՀՀ ուսանողական մարզական խաղերի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մասնակից, ֆինանսական ֆակուլտետ, 3-րդ կուրս:

6.Նարե Հովհաննիսյան (վոլեյբոլ)- Միջազգային մրցաշարերի մասնակից, ՀՀ առաջնությունների բազմակի չեմպիոն: Կառավարման ֆակուլտետ, 3-րդ կուրս:

7.Հարություն Աբրահամյան (ձյուդո) - ՀՀ առաջնությունների բազմակի մրցանակակիր և մի շարք մրցաշարերի հաղթող, կառավարման ֆակուլտետ 3-րդ կուրս:

8.Նարեկ Մադաթյան (ուժային եռամարտ՝ պաուերլիֆտինգ) -  ՀՀ չեմպիոն, կառավարման ֆակուլտետ 2-րդ կուրս:

9.Արա Բաղդադյան (ֆուտզալ) - ՀՀ ուսանողական մարզական խաղերի չեմպիոն և լավագույն ռմբարկու, հաշվապահական հաշվառման  և աուդիտի ֆակուլտետ, 3-րդ կուրս:

10.Վլադիմիր Մամիկոնյան (լող) - ՀՀ առաջնությունների հաղթող և մրցանակակիր, միջազգային մրցաշարերի մասնակից, ՀՀ սպորտի վարպետ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, հեռակա,  2-րդ կուրս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին