ՀՊՏՀ-ում հյուրընկալվեց ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի վաստակավոր գործիչ Ռուստեմ Մախմուտի Նուրեևը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1696

ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի  վաստակավոր գործիչ, տ.գ.դ., պրոֆեսոր, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի օրդինար պրոֆեսոր, ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիայի տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Ռուստեմ Մախմուտի Նուրեևն այսօր հյուրընկալվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի և ՀՊՏՀ աշխատակիցների ուղեկցությամբ նա շրջեց ՀՊՏՀ-ում, եղավ բուհի մարզադահլիճում, Բրիտանական բիզնես դպրոցում, գիտական ընթերցասրահում, գրադարանում, համակարգչային լսարաններում, միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում: Պրոֆեսորն իր հեղինակած գրքերից օրինակներ նվիրեց ՀՊՏՀ գիտական  ընթերցասրահին: Այցելություն եղավ նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոն, որտեղ Գագիկ Վարդանյանը և կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը հյուրին ներկայացրեցին «Ամբերդի» գործունեությունը, նպատակներն ու խնդիրները:

Այնուհետև համալսարանի նիստերի սրահում Ռուստեմ  Նուրեևը դասախոսություն կարդաց՝   «Տնտեսական ճգնաժամի նոր ալիքը. սպասումներ, թե իրականություն» թեմայով, որին մասնակցում էին պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, դեկաններ, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Գագիկ Վարդանյանը ներկայացրեց հյուրին՝ նշելով, որ մեծ պատիվ է այսօր ՀՊՏՀ-ում հյուրընկալել հարգարժան պրոֆեսոր Ռուստեմ Մախմուտի Նուրեևին: Պրոռեկտորը նշեց դասախոսության թեման, ապա խոսքը փոխանցեց բանախոոսին: Դասախոսության ընթացքում խոսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի էության, այն բնութագրող իրավիճակների, դրա ազդեցության և այլնի մասին:

Ռուսաստանցի պրոֆեսորի զեկույցի ավարտից հետո հարցադրումներով հանդես եկան տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Հովսեփ Աղաջանյանը, դեկան Ատոմ Մարգարյանը, Սամվել Ավետիսյանը և այլք:

Հանդիպումը եզրափակելով՝ Գագիկ Վարդանյանը շնորհակալական խոսք ասաց Ռուստեմ Մախմուտի Նուրեևին և հույս հայտնեց, որ նրա հետ առաջիկայում նոր հանդիպումներ կլինեն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին