Ուսանողուհու անակնկալը՝ «Մշակութաբանություն և հայ մշակույթի պատմություն» առարկայի վերջին դասին

Դիտումների քանակ՝ 1399

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի հակաճգնաժամային կառավարում մասնագիտության 1-ին կուրսեցիներն  այսօր «Մշակութաբանություն և հայ մշակույթի պատմություն»   առարկայի  դասախոս, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ Սոֆյա Օհանյանին լսարանում դիմավորեցին ջութակի կենդանի կատարմամբ: Անակնկալի  նախաձեռնողը  ուսանողուհի Կարմելինա Գրիգորյանն է, ով և նվագում էր ջութակը:

Վաղ առավոտյան հնչած երաժշտության հետքերով գնաց ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն ու ուսանողուհու հետ զրույցում պարզեց՝ այսօր նշված առարկայի վերջին դասն էր, ուստի ուսանողները որոշել են փոքրիկ անակնկալ մատուցել դասախոսին՝ դասը դարձնելով հիշարժան ու յուրօրինակ: Շնորհալի ուսանողուհի Կարմելինա Գրիգորյանն ունի երաժշտական կրթություն: « 7 տարի սովորել եմ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, ջութակի բաժնում»,- նշեց նա:

ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Սոֆյա Օհանյանն անակնկալից տպավորված էր. «Այս պահին խոսքեր չեմ կարողանում գտնել, ուղղակի կասեմ, որ հիանալի էր»,-տպավորությունն արտահայտեց դասախոսը: «Այս կուրսը տաղանդավոր է, այստեղ կան ասմունքող, երգող, նվագող շնորհալիներ, կուրսի մասին դեռ շատ կլսեք»,-մեզ հետ զրույցում նշեց դոցենտը:

Գեղեցիկ մուտքից հետո դասը շարունակվեց. ինչպես ասաց դասախոսը՝ այսօր սեմինար էր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին