ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը՝ «Ուսանողական փառատոն-2014»-ի մասնակից

Դիտումների քանակ՝ 1039

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  Վայոց Ձորի մարզային կենտրոնը դեկտեմբերի 16-ին իրականացրել է «Ուսանողական փառատոն-2014» ծրագիրը, որին մասնակցել է նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը: Այս մասին տեղեկացրեցին  մասնաճյուղի ուսանողական խորհրդից:
Ծրագիրը մեկնարկել է  առավոտյան՝ սպորտային մրցույթների իրականացմամբ: 
Երիտասարդներն իրենց ուժերը չափել են վոլեյբոլի, շախմատի և սեղանի թենիսի մրցույթներում: Փառատոնի երկրորդ մասը կոչվել է «Ձեզ տեսնենք, աղջիկներ», մասնակից աղջիկների շրջանում անցկացվել է  9 մրցույթ:
Երեկոյան կայացել են  երգի, պարի, ասմունքի և ֆոտոնկարչության մրցույթները, որի 
ավարտից հետո տեղի է  ունեցել  «Ուսանողական փառատոն-2014» մրցանակաբաշխությունը և փակման արարողությունը:

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհրդի փոխանցմամբ՝ մասնաճյուղի ուսանողները փառատոնում 1-ին պատվավոր հորիզոնական են զբաղեցրել սեղանի թենիսի, ասմունքի, լուսանկարչության մրցույթներում, 2-րդ հորիզոնականը՝ վոլեյբոլի,  երգի, կրկին՝ սեղանի թենիսի մրցույթներում: Պարի մրցույթում  մասնաճյուղը նվաճել է 3-րդ հորիզոնականը:

Թիմային արդյունքով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը  2-րդ տեղում է:

Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, նվերներով և պատվոգրերով:

Շնորհավորում ենք մասնաճյուղի ուսանողներին:

Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ՈւԽ-ից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին