Փոփոխություններ հունվարյան քննական ժամանակացույցում

Դիտումների քանակ՝ 975

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության  2014թ. դեկտեմբերի 4-ի՝ աշխատանքային օրերը տեղափոխելու մասին որոշումը՝ ՀՊՏՀ ուսումնակազմակերպական բաժինը փոփոխություններ է առաջարկում 2015թ հունվարին սպասվող ստուգման գործընթացում: Այս մասին այսօր կայացած ռեկտորատի նիստում հայտնեց ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը՝առաջարկելով 2015թ. հունվարի 8-ին և 9-ին հեռակա մագիստրատուրայում և հեռակա բակալավրիատում նախատեսված ստուգարքներն ու անհատական աշխատանքների պաշտպանությունը տեղափոխել 2015թ. հունվարի 29-ին:  Ռեկտորատի որոշման քաղվածքը կհրապարակենք առաջիկայում:

Ֆակուլտետների դեկանները ներկայացրեցին հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսերի մագիստրոսական թեզերի պաշտպանության ընթացքը: Ռեկտոր Կորյուն Աթոյանը հորդորեց հետևել մագիստրոսական աշխատանքների բովանդակությանն ու որակին: Նշվեց, որ այդ նպատակին հասնելու համար կարգ է մշակվում:

Ռեկտորատն անդրադարձավ ընթացիկ այլ հարցերի ևս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին