«Տեղեկատվական անվտանգության մարտահրավերները նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում. հայացք Հայաստանից». Վարդան Աթոյանի հոդվածը՝ միջազգային գիտական պարբերականում

Դիտումների քանակ՝ 1286

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տ.գ.թ. Վարդան Աթոյանը հերթական գիտական հրապարակմամբ է հանդես եկել արտերկրի գիտական պարբերականում: «Տեղեկատվական անվտանգության մարտահրավերները նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում. հայացք Հայաստանից» վերտառությամբ հոդվածը լույս է ընծայվել Սոֆիայի Սբ. Կլիմենտ Օրհիդսկու անվան համալսարանի մագիստրոսական, դոկտորական և հետդոկտորական հետազոտությունների «Վիա Եվրասիա» կենտրոնի «ALMANACH VIA EVRASIA» հանդեսում: Հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.viaevrasia.com/documents/4.%20VARDAN%20ATOYAN.%20VIA%20EVRASIA,%202014,%203.pdf:

Հոդվածում հեղինակն անդրադառնում է արդի ժամանակներում տեղեկատվական անվտանգության մարտահրավերներին:  Ընդգծելով հիմնախնդրի արդիականությունը՝ մեզ հետ զրույցում Վարդան Աթոյանը նշեց. «Գիտության, տեխնիկայի, արտադրության ոլորտներում արմատական փոփոխություններով բնութագրվող պոստինդուստրիալ հասարակության ներկայիս դարաշրջանում  պետությունները բախվել են նոր սերնդի գլոբալ համակարգային մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությանը: Դրանցում առանցքային տեղ է զբաղեցնում տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրը, որն առնչվում է մարդու, հասարակության և պետության կենսագործունեության բոլոր ոլորտներին: Հենց վերոնշյալ հարցերի քննարկմանն էլ նվիրված է վերոնշյալ հոդվածը»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին