ՀՊՏՀ ֆակուլտետները մրցեցին ինտելեկտուալ տիրույթում. հայտնի է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հաղթողը

Դիտումների քանակ՝ 1532

«Ուսանողական աշուն-2014-ի» շրջանակներում այսօր ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների և Եղեգնաձորի մասնաճյուղի թիմերի մասնակցությամբ  կայացավ ինտելեկտուալ մրցապայքար՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ձևաչափով:

Խաղավարը և հարցերի գլխավոր խմբագիրը ՀՊՏՀ ասպիրանտ, «Index PRO» գիտակների թիմի ավագ Հարություն Արզումանյանն էր, ով, ողջունելով մասնակիցներին, հիշեցրեց խաղի կանոնների մասին , ապա խաղը հայտարարեց բացված: Խաղն ընթացավ 3 փուլով, հնչեց 36 հարց՝ յուրաքանչյուր փուլում  12-ական:

Ինտելեկտուալ կարողություններով առավելապես աչքի ընկան հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողները՝ նվաճելով պատվավոր 1-ին հորիզոնականը: 2-րդ տեղը նվաճեց ֆինանսական, 3-րդը՝ կառավարման ֆակուլտետները:

Հաղթող թիմերին պատվոգրեր հանձնեց ՀՊՏՀ ՈւԽ փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը, իսկ հաշվապահներին խորհրդանշական հուշանվերը հանձնեց խաղավար Հարություն Արզումանյանը:

Շնորհավորում ենք բոլոր թիմերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին