«Երաժշտությունն անիվների վրա» տոնական միջոցառումը՝ բուհերի հյուր

Դիտումների քանակ՝ 987

Նոյեմբերի 17-ը տարբեր երկրներում նշվում է որպես Ուսանողության միջազգային  օր, որի հիմքում ընկած է 1939թ. նոյեմբերի 17-ի տխուր իրադարձությունը, երբ ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը, և մոտ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար:

Հայաստանում ուսանողության օրը նշվում է տարաբնույթ միջոցառումներով: Այսօր առավոտյան Երևանում մեկնարկել է «Երաժշտությունն անիվների վրա» տոնական միջոցառումը։

Երևանի պետական կոնսերվատորիայի երաժիշտ- ուսանողները, երգիչ-երգչուհիները ավտոբուսով շրջում են Երևանով՝ կանգ առնելով  բուհերի մոտ, որտեղ  շնորհավորում են ուսանողներին տոնի առթիվ՝ քաղաքում ստեղծելով տոնական տրամադրություն։ ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի դիմաց այսօր խմբվել էին տասնյակ ուսանողներ, ՀՊՏՀ դեկաններ, դասախոսներ, աշխատակիցներ, ովքեր  ևս մասնակիցը դարձան «Երաժշտությունն անիվների վրա» տոնական միջոցառմանը:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Երևանի քաղաքապետարանը և կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը։ 

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է ՀՊՏՀ ասպիրանտ, ՈւԽ անդամ  Հայկ Բեջանյանը:

  

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  


Նախորդ  նորություններն` այստեղ