Արկադի Տեր-Թադևոսյանը հյուրընկալվել է ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում

Դիտումների քանակ՝ 1681

ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջում երեկ օրը նշանավորվել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) այցով, ինչի առիթով քելեջի սաները կազմակերպել են միջոցառում՝ ներկայացնելով իրենց ռազմական գիտելիքները: Հանդիպմանը ներկա է եղել քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանը:

Ուսանողները ցուցադրել են իրենց շարային պատրաստությունը, ապա՝ զենք քանդել-հավաքելու իմացությունը: Հանդիպումը շարունակվել է լսարանում. Կոմանդոսը պատմել է Արցախյան պատերազմի ուշագրավ դրվագների, մարտական ընկերների հետ անցկացրած ծանր պահերի ու դրանց հաջորդած հաղթական տրամադրությունների մասին: Միջոցառման ավարտին արցախյան հերոսը պատասխանել է ուսանողների հարցերին, հորդորել միշտ սիրել ու պաշտպանել հայրենիքը:

Տեղեկատվությունը և լուսանկարները՝ քոլեջից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին