Դեպի աշխատաշուկա. ռեկտոր Կորյուն Աթոյանը «Հատուկ թղթակից» հաղորդաշարին ներկայացրել է ՀՊՏՀ-ում ուսանողների կարիերայի կազմակերպման գործընթացը

Դիտումների քանակ՝ 953

«Ար» հեռուստաընկերության «Հատուկ թղթակից» հաղորդաշարը ծավալուն ռեպորտաժով անդրադարձել է համալսարաններում կարիերայի կազմակերպման գործընթացին, ուսանողների՝ աշխատաշուկայում տեղ գտնելու հիմնախնդրին:

Հաղորդաշարի նկարահանող խումբը հարցազրույցի խնդրանքով դիմել է նաև ՀՊՏՀ-ին: Ռեկտոր Կորյուն Աթոյանը հարցազրույց է տվել և ներկայացրել ՀՊՏՀ-ում կարիերայի կազմակերպման գործընթացը և համալսարանի քայլերը՝ ուղղված աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդմանը: Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն ուսանողների աշխատանքի տեղավորմամբ շահագրգռված մագիստրոսական կրթական ծրագրերի իրականացման մասին պայմանագրեր է կնքել հայաստանյան պետական մի շարք խոշոր գերատեսչությունների և մասնավոր հատվածի ընկերությունների հետ:

Հաղորդաշարին հետևելու համար այցելեք հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=fBJ8zBE1__w, մեր մատնանշած ռեպորտաժը՝ դիտել 30:55-րդ րոպեից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին