Տեղի ունեցավ «Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային փառատոնի հանդիսավոր բացումը
Տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում այսօր կատարվեց «Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային փառատոնի հանդիսավոր բացումը՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի մասնակցությամբ: Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ: Միջոցառման սկզբին շքերթով ներս մտան յուրօրինակ մարզաշապիկներով ուսանողներ՝ բուհի բոլոր ֆակուլտետներից, որից հետո ՀՀ օրհներգի ներքո բարձրացվեց հայոց եռագույնը:
Բացման խոսքով հանդես եկավ Կորյուն Աթոյանը, ով շնորհավորեց աշխատակիցներին և ուսանողներին «Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային փառատոնի հանդիսավոր բացման արարողության առիթով: Նշելով, որ այս տարի փառատոնը նվիրված է ուսանողական խորհրդի 20-ամյակին, ռեկտորը ողջունեց այն հանգամանքը, որ ուսանողների կյանքը ոչ միայն ուսումնական, կրթական գործընթացով է հագեցած, այլև տարաբնույթ միջոցառումներով:
Ելույթ ունեցան նաև ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը և ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը: Հովհաննես Գաբրելյանը մարզական խաղերում արդար պայքար մաղթեց ուսանողներին: ՈւԽ նախագահն իր ելույթում նշեց, որ «Ուսանողական աշուն-2014» մարզամշակութային փառատոնը բուհի համար մեծ իրադարձություն է:
Միջոցառումը եզրափակվեց պարային կատարմամբ. բուհի խորդրդանշական շապիկներով (ՀՊՏՀ մակագրությամբ) մարզական պար ցուցադրեցին շնորհալի ուսանողուհիները:
Նշենք, որ այս պահին, փառատոնի շրջանակներում, ընթանում է թենիսի առաջնությունը, արդյունքները կհայտնենք քիչ անց:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին