Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի մասնակից ՀՊՏՀ թիմն արձանագրել է առաջին հաջողությունը

Դիտումների քանակ՝ 890

ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականն այսօր Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվող ֆուտզալի մրցումներում հաղթել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թիմին՝ 16:2 հաշվով: Մեր տղաները խմբային փուլից դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

Այս մասին ՀՊՏՀ լրատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը:

Նշենք, որ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի փոխանցմամբ՝ ֆուտզալի մրցումները մեկնարկել են երեկ՝ նոյեմբերի 3-ին և կտևեն մինչև նոյեմբերի 7-ը: Տնտեսագիտական համալսարանի թիմն  այս տարվա մրցույթին այսօր մասնակցել է առաջին անգամ:

Հ.Գ. Լուսանկարում ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականն է՝ Ռոտերդամում անցկացված համաեվրոպական ուսանողական մարզական 2-րդ խաղերի մասնակցության ժամանակ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին