«Ամբերդում» հերթական գիտական սեմինարն էր` տնտեսական զարգացման գերակայությունների շուրջ

Դիտումների քանակ՝ 1741

«Ամբերդ»  հետազոտական  կենտրոնի խորհրդակցությունների սրահում  այսօր  հերթական գիտական սեմինարն էր՝ «ՀՀ տնտեսական զարգացման գերակայությունների գնահատում և կանխատեսում» հետազոտական ծրագրի  շրջանակներում՝   «Գերակայությունների փոփոխությունների անհրաժեշտությունը»  խորագրով: Հետազոտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, խմբի անդամներն են տ.գ.դ.,պրոֆեսոր Անահիտ Մելքումյանը, ֆիզ.գիտ. թեկնածու, դոցենտ Տիգրան Թերզյանը, տ.գ.թ., դոցենտներ  Աշոտ Թևիկյանը, Վահրամ Նալչաջյանը, Ելենա Մանուկյանը,  Հայկազ Հովհաննիսյանը, տ.գ.թ., ասիստենտ Հարություն Թերզյանը, մագիստրանտներ Մարիամ Աբրահամյանը, Տարոն Ղազարյանը, Աբգար Ղազարյանը, Աբգար Սարգսյանը, Անուշ Մխիթարյանը: Սեմինարին մասնակցում էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, աշխատակազմը, ուսանողներ:

Սեմինարի սկզբում Աշոտ Թավադյանը ներկայացրեց թեման, կատարված աշխատանքը, ապա խոսքը փոխանցեց  բանախոս Հայկազ Հովհաննիսյանին: Վերջինս լուսապատկերի միջոցով ներկայացրեց ՀՀ տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրերի նպատակները և գերակայությունները, ՀՀ  մակրոտնտեսական գերակայությունները բնութագրող ցուցանիշների դինամիկան 2008-2013թթ.: Խոսվեց ՀՀ-ում գործազրկության մակարդակի (1996-2013թթ.՝ ըստ ԱՄԿ մեթոդաբանության), ՀՀ-ում ֆինանսական ցուցանիշների դինամիկայի (2000-2013թթ.), ՀՀ պետական պարտքի դինամիկայի (2000-2013թթ., մլն. դոլար)  մասին:

Բանախոսը և հետազոտական թեմայի կատարողները պատասխանեցին ներկաների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին