Նվիրատվություն՝ Արարատի համայնքային գրադարանին

Դիտումների քանակ՝ 1705

ՀՊՏՀ գրադարանն այլ գրադարանների հետ համագործակցելու ավանդույթ է ձևավորել և ամեն անգամ գործակցությունը սերտացնում է բազմապիսի միջոցառումներ նախաձեռնելով: Նոյեմբերի 13-ին գրադարանը 90 կտոր մասնագիտական գիրք և ամսագիր է նվիրաբերել Արարատ քաղաքի համայնքային գրադարանին:

«Հաշվի առնելով մարզային գրադարանների վիճակը, և այն հանգամանքը, որ մարզերից ՀՊՏՀ-ն մեծաթիվ ուսանողներ է ունենում, ցանկացանք փոքրիշատե նպաստել նրանց նախնական մասնագիտական կողմնորոշմանը: Գրադարանի ամենամյա աշխատանքներում, նման միջոցառումները շարունակական են»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանն, ով անձամբ է այցելել Արարատ և գրքերը նվիրել համայնքային գրադարանին:

Լուսանկարները՝ գրադարանի տնօրինությունից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին