Լույս է տեսել ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովի նյութերի ժողովածուն

04.09.2014
Դիտումների քանակ՝ 1559

ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 23-րդ՝ «Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում»  գիտաժողովի նյութերի  ժողովածուն:

Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը՝  ժողովածուն լույս է տեսել 2014 թ. և ընդգրկում  է  2013թ.  հոկտեմբերի 22-25-ը կայացած գիտաժողովի նյութերը:

«Ժողովածուում ներկայացված են 197 հեղինակներ, ընդ որում՝ ոչ միայն ՀՊՏՀ-ից, այլ նաև  հայաստանյան մի շարք բուհերից: Հավելենք, որ առաջիկայում՝ սույն թվականի հոկտեմբերի 29-31-ը,  կկայանա «Զարգացման ժամանակակից մարտահրավերներ» խորագրով  ՀՊՏՀ 24-րդ  գիտաժողովը,  ակնկալվում  է ակտիվ մասնակցություն»,-նշեց գիտության բաժնի պետը:

Գիտաժողովի նյութերի ժողովածուին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին