Ռուսաստանցի փորձագետները ՀՊՏՀ-ում հանդես կգան հանրային դասախոսություններով

Դիտումների քանակ՝ 1207

ՌԴ Ա.Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի աջակցությամբ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում սեպտեմբերի 16-18-ը կազմակերպում է վարպետաց դասեր ՌԴ ճանաչված փորձագետների մասնակցությամբ:

Բոլոր ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը պետք է մոտենան ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոն՝ գրանցվելու համար (Բարձրահարկ, 10-րդ հարկ): Հաշվի առնելով, որ տեղերը խիստ սահմանափակ են, ուստի խնդրում ենք գրանցվել հնարավորինս շուտ:

Դասախոսություններին մասնակցել կարող են ՀՊՏՀ բակալավրիատի ուսանողները, մագիստրանտները, ասպիրատներները և մինչև 35 տարեկան դասախոսներ:

Եռօրյա հանդիպումները կանցկացվեն հետևյալ օրակարգով.

Օր. 1, երեքշաբթի, 16/09/14

ժ. 13:00-14:30 - Դասախոսություն՝ «Պատմական զուգահեռներ, աշխարհաքաղաքական երկընտրանք և Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը»

Դասախոս՝ Սաղոմոնյան Ալեքսանդր, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (МГУ) պրոֆեսոր, «Վալդայ» քննարկումների ակումբի անդամ

Ընդմիջում՝ 14:30 - 15:00

Քննարկում՝ 15:00 – 17:00

Օր. 2, չորեքշաբթի, 17/09/14

Ժ. 13:00-14:30 - Դասախոսություն՝ «Ազգայնականությունն ընդդեմ անջատողականության – 21-րդ դարի երկընտրանքը»

Դասախոս՝ Մարկեդոնով Սերգեյ

Ընդմիջում՝ 14:30 - 15:00

ժ. 15:00-17:00, Քննարկում - «Աշխարհը ինտեգրացիոն նախագծերի և վերազգային միավորումների դարաշրջանում»

Օր. 3, հինգշաբթի, 18/09/14

Ժ. 13:00-14:30 – Դասախոսություն՝ «Լրագրությունը և սոցիալական մեդիայի սերունդը: Խոսքի ազատությունը և պատասխանատվությունը»

Դասախոսներ՝ Պոնոմարյովա Ելենա (Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ - МГИМО), Զաբրովսկայա Եկատերինա (Russia Direct), Անդրեև Պավել (Россия Сегодня, «Վալդայ» քննարկումների ակումբ)

Ընդմիջում՝ 14:30 - 15:00

ժ. 15:00-17:00 - «Տեղեկատվություն: փնտրում, հակադարձում, ընկալում», վարպետաց դասեր և աշխատանք խմբերով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին