ՀՊՏՀ-ն՝ գրող, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանի անդրադարձերում

Դիտումների քանակ՝ 1529

«Հայաստան» ամսագրի նոր համարն անդրադարձել է  սեպտեմբերի 13-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում  գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանի հյուրընկալությանը: Հիշեցնենք, որ ՀՀ և ԱՀ անկախության տոների առիթով Հայաստան այցելած արցախցի ճանաչված գեղանկարիչ, նյույորքաբնակ  Ռուդիկ Պետրոսյանին հյուրընկալել էինք նաև մեր համալսարանում:

Գրող, հրապարակախոս, «Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը իր  «…Եվ գիրը մեր» նորընծա  ժողովածուում անդրադարձել է նաև ՀՊՏՀ-ում ռազմահայրենասիրական դաստիարակությանը, համալսարանում գործող հիշատակի լսարաններին՝ նվիրված արցախյան, ինչպես նաև Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ՀՊՏՀ ուսանող-զինվորներին, բուհի բակում  հայրենյաց նվիրյալ տղաների հիշատակին կանգնեցված խաչքարին:

Ինչպես ներկայացնում է հեղինակը հրատարակությունը զրույց-վիպակ է՝ ուղղված և՛ մեծերին, և փոքրերին: Իսկ «Խրամատային եղբայրները» փաստավավերագրական էսսեն, որում և ընդգրկված է մեր համալսարանին վերաբերող անդրադարձը, պատմում է վասն հայրենյաց մարտիրոսված հայ զինվորների հիշատակի հավերժացման ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքների մասին՝ Հայրենական մեծ պատերազմից մինչև Արցախյան ազատամարտ և 2016թ. ապրիլյան քառօրյա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին