Խրախուսելով գիտելիքը. պատվոգրեր՝ լավագույն բիզնես ծրագրերի հեղինակներին

Դիտումների քանակ՝ 2655

Բանկային գործ մասնագիտության 3-րդ կուրսի մի խումբ ուսանողների այսօր խրախուսական պատվոգրեր հանձնեց «Կորպորատիվ ֆինանսներ» առարկայի դասախոս, ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Լուսինե Հարությունյանը:

Առարկայի շրջանակում ապագա տնտեսագետներն ուսումնասիրել են բիզնես պլանի էությունը, կառուցվածքը և առաջադրանք ստացել՝ մշակել բիզնես պլաններ  ու հանդես գալ հեղինակային ծրագրերով: Աշխատանքը կատարել են թիմերով, արդյունքները ներկայացրել  օրերս: Մշակվել են ուշագրավ լոգոներ, փնտրվել՝ շուկայում բացառիկ լինելու ուղիներ: Կուրսում անցկացված քվեարկությամբ որոշվել են 1-3-րդ մրցանակային տեղերը, պարգևները հանձնվեցին այսօր:

Այսպես, Լուսինե Հարությունյանն 1-ին մրցանակը հանձնեց Ջեներա Մարտիրոսյանին, Ջեմմա Սիրեկանյանին, Լենա Շմավոնյանին և Մանե Մկրտչյանին՝ «Լյուսի» հյուրանոցային բիզնես ծրագրի համար: 2-րդ մրցանակի արժանացածները ներկայացրել էին  հայկական զարդանախշերով հագուստի արտադրության յուօրինակ ծրագիր: 3-րդ մրցանակին արժանացավ 2 խումբ: Հաղթած թիմերի անդամներին դասախոսը թույլ տվեց առարկայից անհատական աշխատանք չներկայացնել և ինչպես նշեց՝ այդ աշխատանքները կարող են լինել իրենց մշակած ծրագրերը:

Պատվոգրեր հանձնվեցին նաև տարբեր անվանակարգերում. «Ֆինանսական ֆակուլտետի լավագույն բիզնես ծրագիր» մրցանակը ստացան Սմբատ Հարությունյանը և Գոռ Հայրապետյանը. ի դեպ, Սմբատը մասնակցում է «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստախաղին: «Ամենահամեղ և հաջողված բիզնես ծրագիր», «Լավագույն տարբերանշանի համար», «Արդի բիզնես ծրագիր», «Ամենահաճելի բիզնես ծրագիր» մրցանակներն էլ գտան իրենց հասցեատերերին:

Շնորհավորում ենք և ուսման մեջ մաղթում հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին