Հունվարի 27-ի աշխատանքային երկուշաբթին տեղափոխվում է փետրվարի 1

Դիտումների քանակ՝ 848

Հարգելի գործընկերներ, ուսանողներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ Կառավարության 2013թ. դեկտեմբերի 21-ի որոշմամբ՝ 2014թ.  հունվարի 27-ի փոխարեն աշխատանքային է հայտարարվել առաջիկա շաբաթ օրը՝ փետրվարի 1-ը: Աշխատանքային օրվա փոփոխությունը կապված է Բանակի օրվա՝ հունվարի 28-ի հետ, որը երեքշաբթի է, և Կառավարությունը  ոչ աշխատանքային է հայտարարել նաև հունվարի 27-ը, որպեսզի  4 օր՝ հունվարի 25-ին, 26-ին, 27-ին , 28-ին  ՀՀ քաղաքացիները հանգստանան:

Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին  տեղեկացրեց  ՀՊՏՀ  ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, հունվարի 27-ի քննությունները ևս տեղափոխվում են փետրվարի 1:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին