Ի գիտություն ակադեմիական պարտք ունեցող ուսանողների

Դիտումների քանակ՝ 874

Հարգելի ուսանողներ, ՀՊՏՀ ուսումնակազմակերպական բաժնից տեղեկացնում են, որ քննաշրջանի արդյունքների հիման վրա ակադեմիական պարտքով հաջորդ կուրս փոխադրված առկա բակալավրատի, հեռակա բակալավրիատի, հեռակա մագիստրատուրայի ուսանողների քննությունները կկազմակերպվեն հետևյալ գրաֆիկով.

Առաջին վերահանձնում՝ դեկտեմբերի 11-ին, ժամը՝ 14.30-ին  և 16.00-ին և  դեկտեմբերի 12-ին,  ժամը  14.30-ին  և 16.00-ին:

Երկրորդ վերահանձնումը կկազմակերպվի դեկտեմբերի 18-ին, ժամը՝ 14.30-ին և 16.00-ին և դեկտեմբերի 19-ին, ժամը 14.30-ին և 16.00-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին