Ամանորի կապակցությամբ ՀՊՏՀ աշխատակիցները պարգևատրվել են

Դիտումների քանակ՝ 961

Սիրելի գործընկերներ, Ամանորի տոների առիթով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի որոշմամբ աշխատակիցները պարգևատրվել են իրենց աշխատավարձի 100 տոկոսի չափով: Պարգևատրումը փոխանցվել է բավական շուտ՝ այսօր, հնարավորություն ընձեռելով ժամանակին կատարելու տոնական ծախսերը:

Մինչև ամսվա վերջ կտրվի նաև դեկտեմբերի աշխատավարձը:

Նշենք, որ սա բուհի ղեկավարության կողմից  տարվա երկրորդ պարգևատրումն է. ամռան արձակուրդներին նույնպես  աշխատակիցները պարգևատրվում են: Այս մոտեցումը բուհի կողմից անխախտ ավանդույթ է դարձել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին