Բիզնես վարչարարության մագիստրոսի (MBA) կրթական ծրագիր՝ ՀՊՏՀ ուսանողների համար. հանդիպում ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1270

Միայն ՀՊՏՀ-ի բակալավրիատի վերջին կուրսի ուսանողները և շրջանավարտները բացառիկ հնարավորություն ունեն դիմելու բիզնես վարչարարության (MBA) մագիստրոսի կրթական ծրագրին Մեծ Բրիտանիայի հետևյալ համալսարաններում՝ Չեստերի համալսարան (University of Chester), Անգլիա Ռուսկին համալսարան (Anglia Ruskin University), Կոմերցիայի Լոնդոնի դպրոց (London School of Commerce), Լոնդոնի Բիզնեսի և իրավագիտության դպրոց (London School of Business and Law):

Ի դեպ,  վաղը՝ նոյեմբերի 20-ին, ժամը 14:30-ից 15:30-ը ՀՊՏՀ  միջազգային համագործակցության կենտրոնի սրահում (Տեմպուս) տեղի կունենա հանդիպում վերոնշյալ համալսարանների ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվեն դպրոցի կողմից առաջարկվող ծրագրերը, ընդունելության ընթացակարգերը: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին