Տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը
26.09.2013
Դիտումների քանակ՝ 1306
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստը, որն սկսվեց 2012-2013 ուստարվա քննաշրջանի արդյունքների ամփոփմամբ. այն ներկայացրեցին ֆակուլտետների դեկանները: Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ռեկտորատի հաստատմանը ներկայացրեց 2012-2013 ուստարվա առաջադիմության հիման վրա 2013-2014 ուստարվա ուսանողների փոխատեղման վերաբերյալ մանդատային հանձնաժողովի որոշումը, որը հաստատվեց:
Ընթացիկ հարցերի շարքում ռեկտորատն անդրադարձավ 2013-2014 ուստարվա առաջին կուրսերի վարձավճարի գանձման, ՀՊՏՀ «Տնտեսագետ» ուսանողի տանն ուսանողների բնակեցման կազմակերպման և մի քանի այլ հարցերի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին