ՀՊՏՀ հեռակա մագիստրատուրայի հայտագրումն ավարտվել է
Սեպտեմբերի 25-ին ավարտվել է հեռակա մագիստրատուրայի ընդունելության դիմում- հայտերի ընդունումը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վահան Բաղդասարյանից տեղեկացավ, որ առկա է մեծ մրցակցություն, ամենամեծ պահանջարկն ունեն հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), աուդիտ, գործարար կառավարում, մաքսային գործ, հանրային ֆինանսներ, բանկային գործ, մարքեթինգային հաղորդակցություններ, մարքեթինգային հետազոտություն, մասնագիտությունները:
Մասնավորապես, դիմում- հայտերի պատկերը նշված մասնագիտություններում հետևյալն է `հաշվապահական հաշվառում` 43 դիմում –հայտ`20 տեղի համար, գործարար կառավարում`41` 15 տեղի համար, աուդիտ`39`20 տեղի համար, մարքեթինգային հաղորդակցություններ` 38` 15 տեղի համար, բանկային գործ` 37` 10 տեղի համար, մաքսային գործ` 33` 10 տեղի համար, մարքեթինգային հետազոտություն`31`15 տեղի համար, հանրային ֆինանսներ` 30`10 տեղի համար:
2013-2014 ուստարվա հեռակա մագիստրատուրայի դիմորդների շարժը փակցված է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի մուտքին կից տեղեկատվական ցուցատախտակին, որի միջոցով կարող եք ծանոթանալ դիմում-հայտերի ամբողջական պատկերին (ըստ մասնագիտությունների դիմում- հայտերի վերջնական թվին):
Հիշեցնենք, որ հեռակա մագիստրատուրայի ընդունելության քննությունները տեղի կունենան միայն հոկտեմբերի 2-ին, ինչի մասին մենք արդեն տեղեկացրել ենք:
Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին