ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

Դիտումների քանակ՝ 1325

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հերթական քայլն է արվել՝ ուղղված բուհի բարեկարգմանն ու արտաքին տեսքի բարելավմանը: Համալսարանը Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ հետ համատեղ բուհի գլխավոր մասնաշենքն ապահովել է արտաքին լուսավորությամբ: Այսուհետ գիշերային Երևանում իր շքեղ լուսավորությամբ կառանձնանա նաև շատերիս համար հարազատ մեր կրթօջախը:

Ավելի վաղ նորովի վերակառուցվել էր ՀՊՏՀ բակը՝ դառնալով ուսանողների և աշխատակիցների հանգստի և ժամանցի հիանալի վայր:

ՀՊՏՀ նորակառույց բակը՝ գիշերով

Համալսարանի կերպարի նորովի ձևավորման և այն ամբողջական դարձնելու ուղղությամբ Տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը նորանոր քայլեր է ձեռնարկում:

Համալսարանի արտաքին տեսքի բարելավման ուղղությամբ առաջիկայում անակնկալները շարունակվելու են, և ՀՊՏՀ-ն հանդես է գալու նոր, առանձնահատուկ լուծումներով, ինչի մասին այժմ լռում ենք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին