Սեմինարում քննարկվեցին կենսաբանական և քիմիական զենքերի առանձնահատկությունները
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի 2-րդ գիտական սեմինարն այսօր էր՝ ամբիոնի ներկայացուցիչների, ուսանողների մասնակցությամբ:
Դասախոս Նեդա Պետրոսյանը և դոցենտ, քիմ. գիտ. թեկնածու Սիրանուշ Հարությունյանը զեկուցումներ ներկայացրին համապատասխանաբար «Կենսաբանական զենք» և «Քիմիական զենք» թեմաներով: Անդրադարձներ եղան նշված զենքերի կիրառման նախադեպերին, հետևանքներին, մարդու օրգանիզմ ներթափանցելու, ախտահարելու ձևերին: Նեդա Պետրոսյանն առանձին-առանձին պարզաբանեց կենսաբանական զենքերի տեսակները՝ թռչնի գրիպ, խոզի գրիպ, «Էբոլա», «Զիկա» և այլն, նշեց դրանց տարածման եղանակները: Ինչպես դասախոսն ընդգծեց՝ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ վիրուսները մարդածին են և տարածվում են արհեստականորեն: Ուշագրավ էր նրա պարզաբանումը նաև գենետիկական զենքի առանձնահատկությունների շուրջ:
Սիրանուշ Հարությունյանը մանրամասն խոսեց պատերազմական իրավիճակներում մասսայական ոչնչացման զենքի կիրառման պատմական 6 դեպքերի մասին: Քիմիական զենքը մահաբեր է, իսկ որոշ դեպքերում՝ հեռավորության վրա ախտահարում է մարդու կենտրոնական նյարդային համակարգը:
Զեկուցողները պատասխանեցին ուսանողների հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին