Շաբաթ օրը՝ օգոստոսի 24-ը, աշխատանքային է

Դիտումների քանակ՝ 888

Օգոստոսի 18-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն հինգ Տաղավար տոներից չորրորդն է, որը նշվում է մեծ հանդիսավորությամբ: Տոնին հաջորդող երկուշաբթին`օգոստոսի 19-ը, ննջեցյալների հիշատակման օրն էր` Մեռելոցը: Այդ օրը, ինչպես հայտնի է, ՀՀ Կառավարության որոշմամբ հայտարարվել էր ոչ աշխատանքային: Հիշեցնում ենք, որ այդ օրվա փոխարեն նույն որոշմամբ աշխատանքային է համարվել շաբաթ օրը՝ օգոստոսի 24-ը: 


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին