Հաստատվել են միջանկյալ ստուգումների անցկացման ժամանակացույցերը

Դիտումների քանակ՝ 3873

Նոյեմբերի 1-ին ՀՊՏՀ առկա բակալավրիատում մեկնարկելու են 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի 1-ին միջանկյալ ստուգումները: Համալսարանի պաշտոնական կայքում թարմացվել է «Քննագրաֆիկներ» խորագիրը, հրապարակվել են դեկանատների տրամադրած ստուգումների անցկացման ժամանակացույցերը, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ: Ֆակուլտետները տրամադրել են նաև հեռակա կրթաձևում հունվարին կայանալիք ամփոփիչ քննությունների և լուծարքների ժամանակացույցերը:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք դիմեք Ձեր դեկանատներ:

Մաղթում ենք հաջող քննաշրջան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին