ՀՊՏՀ աշխատակիցները վերադարձել են ամենամյա արձակուրդից

Դիտումների քանակ՝ 1071

Սիրելի այցելուներ, ՀՊՏՀ աշխատակիցները, բացի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներից, վերադարձել են ամենամյա արձակուրդից: Այսօրվանից իր աշխատանքն է վերսկսել նաև ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ինչը նշանակում է, որ ՀՊՏՀ պաշտոնական (asue.am) կայքը, ՀՊՏՀ պաշտոնական էջը ֆեյսբուքում շարունակելու են իրենց այցելուներին տրամադրել թարմ և օգտակար տեղեկատվություն: 
Սիրով տեղեկացնում ենք, որ համալսարանն իր աշխատակիցներին այսօր դիմավորեց տնտեսական բնույթի զգալի աշխատանք կատարած, այսինքն` ՀՊՏՀ ղեկավարության ջանքերով նոր ուսումնական տարին կսկսենք ավելի բարենորոգ ու հարմարավետ պայմաններում: Այս մասին մանրամասնորեն կպատմենք առաջիկայում:

Հիշեցնենք, որ պրոֆեսորադասախոսական կազմի անդամները արձակուրդում են հուլիսի 11-ից օգոստոսի 28-ը, ստորաբաժանումների ղեկավարները` հուլիսի 15-ից օգոստոսի 20-ը, աշխատակիցները` հուլիսի 22-ից օգոստոսի 20-ը:
Արդյունավետ աշխատանքային տարի ենք մաղթում բոլորիդ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին