Լույս է տեսել «Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կարգավորող ինստիտուտները գլոբալացման պայմաններում» աշխատությունը

Դիտումների քանակ՝ 1078

ՀՊՏՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Դավիթ Հախվերդյանի «Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կարգավորող ինստիտուտները գլոբալացման պայմաններում»  աշխատությունը:

Աշխատությունում, ըստ ծանոթագրության, հեղինակը ներկայացնում է ինստիտուտների և տնտեսական աճի փոխկապակցվածության տեսական հիմքերը,  գնահատում ինստիտուտների հիմնական խմբերը, ինչպես նաև ինստիտուցիոնալ գործոնների ազդեցությունը երկրների տնտեսական աճի վրա: Գիտնականը անդրադառնում է Հայաստանի ինստիտուցիոնալ միջավայրի ընթացիկ վիճակին և զարգացման դինամիկան  վերլուծում ու գնահատում համաշխարհային տնտեսության զարգացման համատեքստում, մոդիֆիկացված գրավիտացիոն մոդելի կիրառմամբ հետազոտում է նաև ՀՀ համեմատական ինստիտուցիոնալ դինամիկան, ներկայացնում իր տեսակետները Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ:

Աշխատությունը նախատեսված է ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, պետական մարմինների, առևտրային կազմակերպությունների աշխատողների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են համաշխարհային ինստիտուցիոնալ միջավայրով և դրանցում Հայաստանի Հանրապետության մասնակցության հիմնախնդիրներով:

Շնորհավորում ենք Դավիթ Հախվերդյանին գրքի լույսընծայման առիթով և մաղթում  նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին